Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավարին
Jul 11, 2019
1 min read

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով հուլիսի 9-ից 10-ը Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավար, փոխծովակալ Քոլին Քիլրեինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնավարժական և փորձի փոխանակման ոլորտում ՀՀ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի համագործակցությանն առնչվող հարցեր: Այցի ընթացքում փոխծովակալ Քոլին Քիլրեինը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականների հետ:




Comments