top of page

Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱՄՆ Հայ իրավաբանական միության ներկայացուցիչների հետ

Sep 27, 2022
1 min read

Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 26-ին հանդիպել է ԱՄՆ Հայ իրավաբանական միության (Armenian Bar Assosiation) մի խումբ ներկայացուցիչների հետ՝ ղեկավար Լյուսի Վարպետյանի գլխավորությամբ։ Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են Արցախյան հիմնախնդրին, համահայկական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Նախարար Բաբայանը կարևորել է Հայ իրավաբանական միության գործունեությունը իրավական, տեղեկատվական բնագավառներում, ինչպես նաև ներդրումը՝ Արցախի շահերի պաշտպանության գործում։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

 
 
 

Comments


bottom of page