top of page

«Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիր դպրոցահասակների համար. մասնակցությունն անվճար է. ԿԳՄՍՆ

May 6, 2022
1 min read

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կազմակերպում է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլը։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցների, վարժարանների և քոլեջների սովորողների համար։ Այն անցկացվելու է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 13-26-ը։ Երկշաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան սովորելու դերասանի վարպետության և բեմական խոսքի հմտություններ, հանդիպելու հայտնի արվեստագետների, լսելու մշակույթի ոլորտի մասնագետների դասախոսություններ, խաղալու ծրագրի շրջանակում բեմադրված ներկայացման մեջ։ Ծրագրին մասնակցությունն անվճար է, մասնակիցների ընտրությունը տեղի է ունենալու մրցութային կարգով։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 25-ը լրացնել մասնակցության հայտը և գրել մոտիվացիոն նամակ հետևյալ հղմամբ: Մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որի արդյունքում կկատարվի մասնակիցների վերջնական ընտրությունը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել ծրագրի ֆեյսբուքյան էջ կամ զանգահարել 010-52-57-72 հեռախոսահամարին:

 
 
 

Comments


bottom of page