top of page

Դամասկոսում բանակային ավտոբուսում ռումբի պայթյունից զոհվել է առնվազն 13 մարդ

Oct 20, 2021
1 min read

Դամասկոսում բանակային ավտոբուսի մեջ ռումբի պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 13 մարդ, հայտնում է պետական ​​SANA գործակալությունը:

«Երկու պայթուցիկ սարքի կիրառմամբ ահաբեկչական պայթյունն ուղղված էր մայրաքաղաքի առանցքային կամրջով անցնող ավտոբուսին»: 13 զոհ եւ երեք վիրավոր:

SANA-ի հրապարակած լուսանկարներում երեւում է, թե ինչպես են շտապօգնության աշխատակիցները խուզարկում ավտոբուսի ածխացած կմախքը:

Նույն տարածքում տեղադրված երրորդ սարքը վնասազերծվել է:

 
 
 

Comments


bottom of page