top of page

Դադիվանքի զանգերն իջեցվեցին

Nov 14, 2020
1 min read

Դադիվանքի զանգերն իջեցվեցին։ Հրապարակվել են իջեցված զանգերի լուսանկարները։

Նշենք, որ ավելի վաղ Քարվաճառի շրջանի հոգեւոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը հայտնել էր, որ Դադիվանքից խաչքարերը դուրս են բերվում։ Վանական համալիրի հոգևոր ժառանգությունը տեղափոխվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, քանի որ «հարցերը չեն լուծվել»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Տեր Հովհաննեսին հաղորդել էր․ «Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս»:

 
 
 

Comments


bottom of page