Դադարեցրե՛ք կորոնատեղեկատվական մանիպուլացիան. ՀԱՀ

Համահայկական Ազգային Համաձայնություն (ՀԱՀ) շարժումը հայտարարում է․
1․Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված ՀՀ վարչակազ-մի կողմից հայտարարված վիճակագրությունը (վարակվածների, բուժվածների և մա-հացածների թիվը) կասկածելի է և չունի որևէ փաստացի հիմնավորում, քանի որ՝
· ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ թվաքանակի առումով դիահերձումների արգելումը չի ընձեռնում հավաստի և ճշգրիտ վիճակագրություն,
· ՀՀ վարչակազմի կողմից ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ամիս առ ամիս հայտարարված վի-ճակագրությունը չի համապատասխանում ՀՀ բուժ կենտրոններում կատարված թեստավորումների տվյալների հետ (հայտարարված երկու թվային տվյալները հակասում են մեկը մյուսին)։
2․ ՀՀ-ում ԳԱՎԻ (The Global Alliance for Vaccines and Immunizations) տեղապահ ՀՀ Առողջապահության նախարարի հայտարարությունն առ այն, որ ՀՀ վարչակազմը պատրաստվում է ձեռք բերել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ և ՀՀ-ում՝ ողջ երկրի մասշտաբով, սկսել ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏՈՒՄ՝ ապազգային է և անընդունելի։ Հայաստանի Հանրապետության բնակչությունը չի՛ կարող դառնալ անունակ իշխանությունների կամ ի դեմս Առողջապահության նախարարի՝ բուժա-կի մակարդակ ունեցող Ա․ Թորոսյանի ուղղորդմամբ ԳԱՎԻ փորձարարական դաշտը։ · Իրականում Covid-19-ի դեմ աշխարհում դեռ չկա հաջողակ պատվաստանյութ։ ՀՀ Առողջապահության նախարարի ելույթում հիշատակված «Մոդեռնա» պատ-վաստամիջոցը (ԱՄՆ) փորձարկումների արդյունքում ցույց է տվել հաշմանդա-մության և մահացու դեպքերի 20 տոկոս ռիսկայնություն (Տե՛ս Children’s Health Defense կենտրոնի ղեկավար Ռոբերտ Ֆ․ Քեննեդու զեկույցը «Մոդեռնա»-ի ստեղ-ծած պատվաստանյութի մասին):
· ՀՀ վարչակազմի կողմից պատվաստման զանգվածային հայեցակարգը, որն իրականում ենթադրում է բնակչության ՊԱՐՏԱԴԻՐ պատվաստում, կլինի մար-դու իրավունքների ոտնահարում և ՀՀ իշխանությունների բռնատիրական վար-քագծի ևս մեկ ցուցադրում։
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ իշխանություններից պահանջում է․
անմիջապե՛ս դադարեցնել խնդրահարույց պատվաստանյութեր ձեռք բերելու շուրջ բանակցությունները «Մոդեռնա» և «Գավի» կազմակերպությունների հետ, դադարեց-նե՛լ այս անհասկանալի կորոնատեղեկատվական տեռորը ՀՀ բնակչության հանդեպ, հրավիրել ու լսել անկախ փորձագետների և գտնել համարժեք լուծումներ, այլապես պարզորոշ է դառնում, որ այսօրվա ՀՀ վարչակազմը նախկին վարչաօլիգարխիկ բռնա-տիրական իշխանությունների վարքագծի շարունակողն են՝ կորոնավիրուսի դեմ ԻՐԱ-ԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ փոխարեն 5 ամիս շարունակ ապօրինաբար երկարաձգելով «արտա-կարգ դրությունը» ՀՀ իշխանություններն այն վեր են ածել միտինգների ու բողոքների դեմն առնելու քաղաքական միջոցի, նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետու-թյունը վերջնականորեն դարձնել բռնատիրական կուսակցապետություն։
ՀԱՀ մտավորականների խորհուրդ,
համակարգող՝ Արթուր Արմին Բաբայան
ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ,
համակարգող՝ Գևորգ Հովսեփյան,
ՀԱՀ հասարակական կազմակերպությունների
և նախաձեռնությունների խորհուրդ,
համակարգող՝ Աշոտ Աշոտյան




Comments