Դադարեցվում են «Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Եգանյանի լիազորությունները
Jul 6, 2021
1 min read

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով դադարեցվում են «Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Եգանյանի լիազորությունները:
Հայտարարությունում ասվում է. «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Լուսինե Եգանյանի՝ պատգամավորի լիազորությունները» Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։




Comments