Դա որևէ կապ չունի Հայաստանի շահի հետ. Գորգիսյան
Apr 19, 2021
1 min read

Ըստ բոլոր հաշվարկների, Նիկոլ Փաշինյանն ապրիլի 25-26-ին հրաժարական է տալու. դա կնշանակի ԸՕ-ի փոփոխություն, երբ վարչապետն արդեն հրաժարական է տվել, ինչն աբսուրդ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:«Ես հույս ունեմ, որ իրենք չեն անի այդ ծայրահեղ հիմարությունը: Արդեն իսկ այն փոփոխությունը, որ արվել է, դրան պետք է ադապտացվել եւ դրանով կգնանք ընտրությունների: Կամ վարչապետը չի ուզում հրաժարական տալ, դրա համար են ուզում փոխել: Ինչ վերաբերում է իրենց տված խոստումներին, այդ թվում ընտրական օրենսգիրքը փոխելու մասով, իրենք ոչ մի խոստում չեն պահել: Ուղղակի ուզում են իրենց կերած գրանտներն արդարացնել: Դա որեւէ կապ չունի Հայաստանի շահի հետ»,-ասաց նա:




Comments