top of page

Գրիգորյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության օրակարգ

Feb 25, 2022
1 min read

Փետրվարի 25-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմանբաև Բոլատ Բարիևիչի հետ: Հայաստանի ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման սկզբում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և Ղազախստանի միջև ինչպես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան, այնպես էլ մշակութային ու քաղաքական երկկողմ համագործակցությունը: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը շեշտել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության օրակարգի անխափան իրականացումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ տնտեսական ու քաղաքական հարցերի և վերահաստատել երկկողմ պատրաստակամությունը հարաբերությունների հետագա փոխշահավետ զարգացման համար:

 
 
 

Comments


bottom of page