top of page

Գրանցվել է կորոնավիրուսով վարակման 201 և մահվան 3 նոր դեպք

Aug 12, 2020
1 min read

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 201-ով և դարձել 40794։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 մարդ, կատարվել է 179032 թեստավորում, առողջացել են ևս 335 բուժառու, ընդհանուր` 33492: Գրանցվել է մահվան 3 նոր դեպք, ընդհանուր` 806։ Այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը նույնն է մնացել` 234:

Օգոստոսի 11-ի տվյալներով՝ ՀՀ ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 40 593 էր։

 
 
 

Comments


bottom of page