top of page

Գրանցվել է կորոնավիրուսով վարակման 134 և մահվան 2 նոր դեպք

Sep 6, 2020
1 min read

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 134–ով և դարձել 44783։ Գրանցվել է մահվան 2 նոր դեպք: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 266 է, ընդհանուր՝ 40089 բուժառու:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 3522 մարդ, կատարվել է 218139 թեստավորում:

 
 
 

Comments


bottom of page