top of page

Գրանցվել է խախտումների նվազում

Jul 8, 2020
1 min read

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքները մայրաքաղաքում և մարզերում։ Այսօր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հուշարձանների, եկեղեցու հարակից տարածքներում, զբոսավայրերում ընթացել են կրկնակի ստուգայցեր։ Առանձնակի ուշադրություն է դարձվել դիմակները ճիշտ կրելու, մարդկային կուտակումներ չառաջացնելու պահանջների կատարմանը։ Պարբերաբար ընթացող կրկնայցերի արդյունքները փաստում են, որ զգալիորեն նվազել է դիմակները սխալ կրող քաղաքացիների քանակը, բացօթյա տաղավարներում հաճախ հանդիպող մարդկային կուտակումների և սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքերը ևս նվազել են։ Տեսչական մարմնի ներկայացուցիչները շրջայցերի ընթացքում շարունակում են տրամադրել գործարանային արտադրության բժշկական դիմակներ և հորդորում հետամուտ լինել համաճարակի դեմ ուղղված անվտանգության կանոնների կատարմանը։

 
 
 

Comments


bottom of page