Գուտերեշը կոչ է արել նոր համավարակի պատրաստվել
Dec 27, 2021
1 min read

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ COVID-19 համավարակը վերջինը չէ մարդկության համար։ Արդեն անհրաժեշտ է նախապատրաստվել հաջորդ համավարակին: Այս մասին գլխավոր քարտուղարը գրել է Twitter-ի իր պաշտոնական էջին։
«COVID-19-ը վերջին համավարակը չի լինի, որին կբախվի մարդկությունը»,- ասվում է հաղորդման մեջ:
Ընդ որում, Գուտերեշը վերջերս հայտնաբերված օմիկրոն շտամի համատեքստում որոշ երկրների եւ տարածաշրջանների բնակիչների համար սահմանված ճանապարհորդական արգելքները պատժիչ եւ անարդյունավետ է անվանել:




Comments