top of page

Գույքահարկի բարձրացումը դրդելու է շատերին վաճառել այդ գույքը. Արա Պապյան

Jun 27, 2020
1 min read

Պատմաբան, դիվանագետ Արա Պապյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է ․ «Իհարկե Հայաստանում գույքահարկը ցածր է: Բայց պետք է հաշվարկել բարձրացման բոլոր հետևանքները, որն իմ կարծիքով չի արված:

Օրինակ, այսօր Հայաստանից դուրս մեծաթիվ հայաստանցիներ են ապրում, որ Հայաստանում պահպանում են իրենց անշարժ գույքը: Սրա շնորհիվ նրանք կամ նրանց մոտիկները ամեն տարի գալիս են Հայաստան, մի երկու ամիս ապրում են: Բնական է նման մարդիկ ծախսեր են անում մեր երկրի ներսում, որն էլ մեծացնում է երկրի բյուջեի եկամտային մասը: Բացի այդ դա նրանց ու նրանց զավակների մի օր վերջնական վերադարձի հույսն է վառ պահում:

Գույքահարկի բարձրացումը դրդելու է շատերին վաճառել այդ գույքը, որն էլ բերելու է նրան, որ մի զգալի թիվ հայաստանցի տարեկան քիչ է գալու Հայաստան: Սա ունենալու է տնտեսական հետևանքներ: Բայց ամենից սոսկալին Հայաստանի հետ նրանց ևս մի կապող լարի կտրվելն է լինելու»:

 
 
 

Comments


bottom of page