top of page

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել

Sep 3, 2021
1 min read


Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Փամբակի 20-ամյա բնակչի վարած «ՈւԱԶ» մեքենան։ Ոստիկանությունից հայտնում են, որ այն բեռնված էր մոտ 1,5 խմ փայտանյութով, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Հայտնել է, որ ինքն է ժամը 13.30-ի սահմաններում Փամբակ գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել քամատապալ 2 ծառ։ Փայտանյութն ի պահ է հանձնվել «Հայանտառ» ՊՈԱԿ «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղին: Բենզասղոցը վերցվել է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:

 
 
 

Comments


bottom of page