Գուգարքի անտառտնտեսության տարածքում հայտնաբերել է ապօրինի հատված 39 ծառ
Aug 16, 2021
1 min read

Ս.թ. օգոստոսի 13-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի տարածքում իրականացրած օպերատիվ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ապօրինի հատված բոխի, հաճարենի, ուռենի տեսակի թվով 39 ծառ։ Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը գերազանցել է 900.000 ՀՀ դրամը։ Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։




Comments