top of page

Գուգարք գյուղում այրվում է խոտածածկ տարածք

Jan 10, 2021
1 min read

Հունվարի 10-ին, ժամը 08։30-ին Գուգարքի անտառտնտեսության 3-րդ պահաբաժնի «Նարնջի Յար» կոչվող բացատում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և 21 հրշեջ-փրկարար։ Հիշեցնենք, որ Հունվարի 9-ին, ժամը 15:36-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղի մոտակա սարալանջին ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գուգարքի անտառտնտեսության 3-րդ պահաբաժնի «Նարնջի Յար» կոչվող բացատում այրվում է մոտ 5 հա խոտածածկ տարածք։ Ժամը 18։05-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

 
 
 

Comments


bottom of page