top of page

Գործող իշխանությունը կարողանում է իր օրակարգը թելադրել և ուշադրությունը շեղել հիմնական խնդրից

Aug 24, 2021
1 min read

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է. «Երբ Արցախի համար պայքարը վերածվում է քաղբանտարկյալների ազատ արձակման համար պայքարի, ապա կարելի է պնդել, որ գործող իշխանությունը կարողանում է իր օրակարգը թելադրել ու ուշադրությունը շեղել հիմնական խնդրից: Այդ տեխնոլոգիան նախկին իշխանությունն էր օգտագործում, հիմիկվանները դա շարունակում են: Ինչն է ամենահետաքրքիրը. դա փոխադարձաբար ձեռնտու վիճակ է, և՛ ընդդիմությունն է «պայքարում», այսինքն փրկում դեմքը, և՛ գործող իշխանությունն է իր խոստումը կատարում՝ «պայքարում» է նախկինների դեմ։ Իսկ խնդիրները մնում են անպատասխան ու գնալով ավելի են խորանում»։

 
 
 

Comments


bottom of page