Գործնական պարապմունքներ 5-րդ զորամիավորումում
Feb 11, 2021
1 min read

Զինծառայողների մարտական պատրաստության ամրապնդման և մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով փետրվարի 8-ից 10-ը 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ։ Ներկայացվել են մարտական պատրաստության գործընթացի համակարգված և լիարժեք կազմակերպման կարգն ու մեխանիզմները, ստուգվել են պարապմունքների մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։




Comments