top of page

Գորիսում 6256 քաղաքացի ընտրել է «Առուշ Առուշանյան» դաշինքին

Oct 18, 2021
1 min read

Գորիս խոշորացված համայնքում բոլոր 18 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքներով՝ Առուշ Առուշանյանը հաղթել է ՏԻՄ ընտրություններում։

«Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին քվեարկել է 6256 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին է քվեարկել 3590 ընտրող։

Մասնակցել է ընտրողների 50,4 տոկոսը։

Հիշեցնենք, որ Գորիս համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցում են «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

 
 
 

Comments


bottom of page