top of page

Գորիսի ոստիկանները «ԳԱԶ 66-11»-ի թափքում 4 խմ ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Aug 7, 2021
1 min read

Օգոստոսի 5-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժնի ՊՊԾ ծառայողները Գորիս-Կապան ճանապարհի Կատարի տարածքում ծառայություն իրականացնելիս ստուգել են 46-ամյա տղամարդու վարած «ԳԱԶ 66-11» մեքենան։


Ոստիկանությունից հայտնում են, որ մեքենայի թափքում հայտնաբերվել է շուրջ 4 խմ վառելափայտ՝ առանց համապատասխան փաստաթղթերի:


Վարորդը հայտնել է, որ օգոստոսի 5-ին Շուռնուխ գյուղի Կատարի տարածքում ապօրինի ծառահատում է արել:


Հայտնաբերվածը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:


Հանգամանքները պարզվում են:


Կատարվում է քննություն

 
 
 

Comments


bottom of page