top of page

Գնել Սանոսյանն Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Սեդրակ Թևոնյանին

Jan 17, 2022
1 min read


ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Սեդրակ Թևոնյանին։ Նախարարը շնորհավորել է մարզպետին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Սանոսյանը նշել է, որ Թևոնյանը, լինելով մարզից ընտրված պատգամավոր, ծանոթ է մարզի խնդիրներին և վստահություն է հայտնել, որ մարզպետն իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի այդ խնդիրների լուծմանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանին բարդ փուլում իրականացրած աշխատանքի, մարզային խնդիրների լուծմանը հետևողական լինելու համար։ Սեդրակ Թևոնյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը վստահության համար և ընդգծել, որ համատեղ աշխատանքի արդյունքում կհասնեն հաջողության։

 
 
 

Comments


bottom of page