Գյումրիում կբացվի Ֆրիդ Սողոյանի թանգարանը.

Պատմական արժեք ներկայացնող ևս մեկ շենք էլ կվերածվի թանգարանի, որտեղ կներկայացվեն ևս մեկ գյումրեցի քանդակագործի՝ Ֆրիդ Սողոյանի գործերը։ Թանգարան կդառնա քաղաքային գրադարանի նախկին շենքը։«Մեր քաղաքը շատ է համաշխարհային արվեստագետներ տվել, մեկն էլ Ֆրիդ Սողոյանն էր: Մենք ծրագիր ունենք, որ նրա ստեղծագործությունները տեղափոխենք Գյումրի: Ժառանգների հետ արդեն նախնական պայմանավորվածություն կա, և այդ նպատակով մենք առաջարկում ենք հատկացնել Համբարձումյան փողոցի 35 հասցեի շենքը, նախկին գրադարանի շենքը, որը տեղափոխումից հետո մնացել էր դատարկ»,- ավագանու նիստին զեկուցել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:Նախկին ռադիոգործարանի հանրակացարանային մեկ մասնաշենքն էլ վերադարձվեց «Ֆրանկ Մյուլեր» ընկերությանը։ Մինչ այս, մեկ անգամ շենքը հատկացվել էր նույն ընկերության սեփականատեր Վարդան Սրմաքեշին, բայց մեկ տարի անց կրկին ավագանու որոշմամբ հետո հետ վերցվել ու կառուցապատման նպատակով տրամադրվել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Այսօրվա նիստում նախկին որոշումը չեղյալ համարվեց և ռադիոգործարանի հանրակացարանային մասնաշենքը կրկին տրամադրվեց «Ֆրանկ Մյուլերին»:




Comments