top of page

Գյումրիում բացվել է Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը

Sep 5, 2020
1 min read

Գյումրիում  բացվեց  Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ծանրորդ Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը: Խորհրդանշական ժապավենը կտրեցին Յուրի Վարդանյանի մայրն ու մարզադպրոցի լավագույն սան Հակոբ Մկրտչյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարզադպրոցը կառուցվել է համայնքային միջոցների հաշվին, ծախսվել է մոտ 21 մլն դրամ։ Թեև  Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոց  քաղաքում գործել  է, բայց սեփական կառույց մարզադպրոցը մինչ այս չի ունեցել, պարապմունքերն անցկացվել են վարձակալված տարածքներում:  «Ուրախություն ու հուզմունք եմ զգում: Ճիշտ է, տղաս չկա, բայց ուրախ եմ, որ իմ որդուն  այսպես  եք  հիշում»-նշեց անվանի մարզիկի մայրը՝  Ասյա Վարդանյանը՝ վստահեցնելով, որ անվանի մարզիկի անունը կրող մարզադպրոցը արժանի ծանրամարտիկներ կունենա: Գյումրու քաղաքապետը հյուրերին տեղեկացրեց, որ դպրոցում կտեղադրվի նաև անվանի ծանրամարտիկի կիսանդրին:


 
 
 

Comments


bottom of page