«Գյումրի» ԲԿ-ի տնօրենն ահազանգում է՝ 17 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Jun 21, 2020
1 min read

«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրենն ահազանգում է՝ 17 աշխատակցի մոտ կորոնավիրուս է, ավելի քան 30 աշխատակից մեկուսացված է: Եվս մի քանի օր նման տեմպերի պահպանման դեպքում, կենտրոնը բժիշկ չի ունենա: Խնդիրն այն է, որ կենտրոնը, չլինելով կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող հատուկ բուժհաստատություն, ընդունում է վարակակիրների: Շատ հիվանդներ, որոնք նմուշառման հետազոտություն չեն անցել, տեղափոխվում են «Գյումրի» բժշկական կենտրոն: Այստեղ, չնայած ախտանշաններին, հիվանդին չընդունել չեն կարող:




Comments