top of page

Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը

Oct 28, 2020
1 min read


ԱՄՆ Գլենդել քաղաքը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը՝ կոչ անելով Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին նույնն անել։ Այս մասին հայտնում է ANCA Glendale-ը։

Արցախի անկախության ճանաչման բանաձևը հեղինակել էր Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանը:      «Արցախի Հանրապետությունը, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ, պատմականորեն հայկական տարածք է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես եղել են հայեր:      Արցախի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան պետություն է՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա:      2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ այժմ Արցախում և Հայաստանում դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիները և տները հարձակման են ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որոնք նպատակ ունեն շարունակել ցեղասպանությունը․․․»,- ասված է բանաձևում:

 
 
 

Comments


bottom of page