top of page

Գիտնականները կորոնավիրուսը կանխող վիտամին են հայտնաբերել

Aug 28, 2020
1 min read

Հնդիկ գիտնականները բացահայտել են, որ վիտամին В12-ն կարող է կանխել կորոնավիրուսի բազմացումը։ Տեղեկությունը հայտնում է IUBMB Life պարբերականը։

Մանիպալի բարձրագույն կրթության ակադեմիայի և բիոտեխնոլոգիաների շրջանային կենտրոնի մասնագետները համակարգչային մոդելավորում են իրականացրել՝ փորձելով պարզել, թե բնական մթերքների և դեղորայքի մեջ պարունակվող որ մոլեկուլները կարող են ճնշել nsp12-ը, որն առկա է կորոնավիրուսի գենոմում և դրա բազմացման «պատասխանատուն» է:

Հնդիկ գիտնականները պարզել են, որ մեթիլկաբոլամինը՝ վիտամին B12-ի հատուկ ձևը, ճնշում վիրուսային բջիջների բազմացումը։ Մասնագետներն ասել են, որ մեթիլկաբոլամինը որպես պրոֆիլակտիկ միջոց կարելի է նշանակել բուժանձնակազմին, ծերերին և ուղեկցող հիվանդություններ ունեցողներին։




 
 
 

Comments


bottom of page