top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Գիտնականները զգուշացրել են առաջիկա 10 տարում աշխարհում ռեկորդային բարձր ջերմաստիճանի մասին


Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի գիտնականները զգուշացրել են առաջիկա 10 տարում աշխարհում ռեկորդային բարձր ջերմաստիճանի մասին, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով Nature Climate Change-ին:

«Գլխավոր միտքն այն է, որ առաջիկա տասնամյակները մենք պետք է պատրաստվենք ռեկորդային շոգ եղանակի, որը կգերազանցի նախորդ ռեկորդները»,-ասել է հետազոտության մասնակից Էրիկ Ֆիշերը:

Գիտնականների կարծիքով՝ անհրաժեշտ է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները: Սակայն ձեռնարկվող միջոցները կարող են անբավարար լինել այն ֆոնին, թե որքան արագ են ջերմոցային գազերը փոխում Երկրի կլիման, հավելել են մասնագետները:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page