top of page

Գիտական բացառիկ լավ լուր. Արմեն Մուրադյան

Jan 25, 2021
1 min read

Գիտական բացառիկ լավ լուր. սկսել ենք մեր «Ուղեղի կենտրոն»-ի կառուցումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը:

ԵՊԲՀ-ում մեկնարկել են «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» շինարարական աշխատանքները։ Կենտրոնը կառուցվում է ՀՀ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում, Համաշխարհային Բանկի և ԵՊԲՀ աջակցությամբ: ՈՒՀՀԳԿ, Horizon 2020 Cobrain և ՀՀ «Նեյրոկենսաբանական գործընթացների վերծանումը նորմայում և ախտաբանության մեջ՝ սաղմից մինչև ծերացող ուղեղ» դրամաշնորհային ծրագրերը միասին հիմնելու են ՀՀ-ում աշխարհին ներկայանալիք «Ուղեղի հետազոտությընների գերազանցության Կենտրոնը»: Վերջինս կդառնա բժշկակենսաբանության նոր գիտակրթական կենտրոն, որտեղ երիտասարդ հետազոտողները և գիտնականները կունենան հնարավորություն զբաղվելու գիտությամբ և ձեռք բերելու հետազոտական հմտություններ։ Ծրագրի մասնակիցները վստահեցնում են, որ կենտրոնը կառուցվելու է ամուր հիմքերի վրա»:


 
 
 

Comments


bottom of page