Գերմանիան հայտարարել է Քաբուլում «կոնկրետ ահաբեկչական սպառնալիքի» մասին
Aug 26, 2021
1 min read

Քաբուլի օդանավակայանի շուրջ իրավիճակն ավելի վտանգավոր է դարձել, Բեռլինում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը: Հայտնում է Deutsche Welle-ն:
«Ահաբեկչական սպառնալիքներն ավելի կոնկրետ են դարձել»,- ասել է նա: «Այժմ իրավիճակը առավելագույնս բարդ ու վտանգավոր է բոլորի համար»,- հավելել է նախարարը:




Comments