top of page

Գերմանիան եվրոպական այլ երկրների հետ քննարկում է թալիբների հետ կապ հաստատելու հարցը

Sep 1, 2021
1 min read

Գերմանիան եվրոպական այլ երկրների հետ քննարկում է Աֆղանստանում թալիբների հետ կապ հաստատելու հարցը, սակայն «դիվանագիտական ճանաչման» մասին խոսք չկա:

«Մենք խոսում ենք որոշ երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Իտալիայի հետ, թե ինչպես մենք կարող ենք խնդիրների առկայության դեպքում Քաբուլում կամ տարածաշրջանում ունենալ ժամանակավոր կամ ուժեղացված ներկայություն և այնտեղ եվրոպական մակարդակով համագործակցել միմյանց հետ, որպեսզի կարողանանք բանակցություններ վարել թալիբների հետ »,- Մերկելի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ-ը:

«Խոսքը պարզապես մարդկանց, դիվանագետների մասին է, որոնք կարող են խոսել թալիբների հետ»,-ասել է կանցլերը: Նա նաև հավելել է, որ թալիբները իրենց առաքելությունը Դոհայից տեղափոխում են Քաբուլ:

Օգոստոսի 28 -ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Գերմանիայի կանցլերը քննարկել են «Թալիբան»-ի հետ հարաբերությունների ընդհանուր մոտեցման մշակման հարցը:

 
 
 

Comments


bottom of page