top of page

Գերմանիան դիտարկում է Ուկրաինային 2 400 զենիթային հրթիռ մատակարարելու հնարավորությունը

Mar 3, 2022
1 min read

Գերմանիան դիտարկում է Ուկրաինային 2 400 զենիթային հրթիռ մատակարարելու հնարավորությունը, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով կառավարության աղբյուրին։

Ավելի վաղ DPA գերմանական տեղեկատվական գործակալությունը տեղեկացրել էր, որ էկոնոմիկայի նախարարությունը հավանություն է տվել «Ստրելա» խորհրդային հրթիռների մատակարարմանը։

Աղբյուրը Reuters-ին տեղեկացրել է, որ Անվտանգության դաշնային խորհուրդը դեռեւս հավանություն չի տվել այս քայլին։ «Հրթիռները պատրաստ են տեղափոխման»,- ասել է աղբյուրը։

Ավելի վաղ Գերմանիան հայտարարել էր, որ Ուկրաինային կմատակարարի 1 000 հակատանկային հրանոթ եւ 500 Stinger զենիթահրթիռային համալիր։

 
 
 

Comments


bottom of page