top of page

Գերմանիայում զանգվածային միջոցառումները կարգելվեն մինչև 2021 թվականը

Aug 28, 2020
1 min read

Գերմանիայի կառավարությունը և դաշնային հողերի իշխանությունները, կորոնավիրոսի տարածման դեմ պայքարի շրջանակներում, ցանկանում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել զանգվածային միջոցառումների անցկացումը։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն ՝ հղում անելով կանցլեր Անգելա Մերկելի դաշնային հողերի ղեկավարների հետ ունեցած միացյալ խորհրդակցությանը։


Զանգվածային միջոցառումների ներքո հասկացվում են ժողովրդական զբոսանքները, սպորտային մրցումներում հանդիսատեսի առկայությունը, խոշոր համերգները, փողոցային, գյուղական և քաղաքային տոները: Փակ տարածքներում մասնավոր երեկույթների մասնակիցների թիվը չի կարող գերազանցել 25-ը, իսկ ոչ մասնավոր տարածքներում ՝ 50-ը։


Ինչպես նշվում է խորհրդակցության արձանագրության մեջ, զանգվածային միջոցառումների մասին հնարավոր է բացառություններ արվեն այն շրջանների համար, որտեղ կորոնավիրուսի հայտնաբերման նոր դեպքերի թիվը վերջին 7 օրվա ընթացքում չի գերազանցում 15-ը։ Սակայն զուգահեռ զանգվածային միջոցառումների կազմակերպիչները պետք է վստահ լինեն, որ հանդիսատեսը կարող է լինել կամ տվյալ շրջանից կամ հարակից այն շրջաններից, որտեղ նույնպես ցածր են կորոնավիրուսի ցուցանիշները։


Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1507 նոր դեպք։ Կորոնավիրուսի համավարակից ի վեր այդ թիվը հասել է մոտ 238 000-ի։ Գերմանիայում կորոնավիրուսից մահացել է 9285 պացիենտ, որոնցից հինգը վերջին մեկ օրվա ընթացքում։

 
 
 

Comments


bottom of page