top of page

Գերմանիայի կառավարությունն աջակցում է Հյուսիսային ծովում տիեզերակայանի ստեղծման ծրագրերին

Sep 6, 2021
1 min read


Գերմանիայի կառավարությունն աջակցում է Հյուսիսային ծովում տիեզերակայանի ստեղծման ծրագրերին, այն կօգտագործվի Եվրոպայից փոքր արբանյակներ տիեզերք արձակելու համար, հաղորդում է AP-ն: Էկոնոմիկայի նախարար Պիտեր Ալտմայերը հայտարարել է, որ կառավարությունը Գերմանիայի ափերի մոտ լողացող հարթակի համար որպես «պատվիրատու» հանդես կգա։ «Մենք ցանկանում ենք ամրապնդել ազգային տիեզերական ծրագիրը»,- ասել է նա միջոցառմանը, որը նվիրված է եղել համագործակցության համաձայնագրերի ստորագրմամբ Ծովային տիեզերակայանների գերմանական միության եւ Գերմանիայից, Նիդեռլանդներից ու Մեծ Բրիտանիայից հրթիռների չորս եվրոպական արտադրողների միջեւ համագործակցության համաձայնագրի կնքմանը: Գերմանիայի արդյունաբերական BDI ասոցիացիայի ղեկավար Զիգֆրիդ Ռուսվուրմն ասել է, որ Հյուսիսային ծովում տիեզերակայանը կհեշտացնի արբանյակների արձակումը բեւեռային եւ արեւասինխրոնային ուղեծրեր: Աշխարհում արդեն կան ավելի քան 20 տիեզերակայաններ, սակայն եվրոպական տիեզերական ընկերությունները ներկայումս հիմնականում ապավինում են Ղազախստանի ռուսական հարթակից, Հարավային Ամերիկայում Ֆրանսիական Գվանայից եւ Միացյալ Նահանգներից արձակումներին:

 
 
 

Comments


bottom of page