top of page

Գերմանիայի զինված ուժերը մտադիր են 5 հազար ուկրաինացի զինվորականների ուսուցանել

  • Oct 17, 2022
  • 1 min read

Գերմանիայի զինված ուժերի հրամանատարությունը Եվրամիության ծրագրվող առաքելության շրջանակում մտադիր է ուսուցման համար ընդունել 5000 ուկրաինացի զինվորականների, հայտնում է N-TV-ն: Հեռուստաալիքի տվյալներով՝ նորակոչիկները հիմնական պատրաստությունը կանցնեն ԵՄ առաքելության շրջանակում, իսկ ավելի փորձառու զինվորները կուղարկվեն հատուկ պատրաստության։ Բունդեսվերում ուկրաինացի զինվորականներին կսովորեցնեն աշխատել ՀՕՊ Iris-T համակարգերի հետ: Գերմանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այդպիսի մեկ համակրգ արդեն փոխանցվել է Կիեւին: ԵՄ առաքելությունն ընդհանուր առմամբ նախատեսում է 15 000 զինծառայողներ ուսուցանել:

 
 
 

Comments


bottom of page