top of page

Գերմանական Trio 3D-ն իր երևանյան համերգը կնվիրի Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանին

Nov 23, 2019
1 min read

Գերմանական Trio 3D-ն, որն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում, իր երևանյան համերգը կնվիրի Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակին: Համերգը կանցկացվի նոյեմբերի 24-ին, ժամը 19:30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգի ընթացքում ելույթ կունենան երեք եղբայրներ, երեք երաժիշտներ Ադաքս Դորսամը (կիթառ), Մաթիաս Դորսամը (կլարնետ, բաս կլարնետ) և Ֆրանս Յուրգեն Դորսամը (ֆագոտ): Ադաքսը՝ ռոքեր է, Մաթիասը՝ ջազմեն, Ֆրանց Յուրգենը՝դասական երաժիշտ: Նրանք կատարում են սեփական ստեղծագործությունների, փոփ երգերի և դասական մեղեդիների զարմանալի խառնուրդ, որոնք կախարդական կերպով շաղկապված են և մատուցվում են յուրահատուկ հնչողությամբ: Երեք երաժիշտներն ուսանել են գերմանական լավագույն կոնսերվատորիաներում, բազմիցս հանդես են գալիս համերգներով:

 
 
 

Comments


bottom of page