Գեներալ-մայոր Հայկ Մարտիրոսյանի հիշատակը հավերժացնող հուշահամալիր` ՌԴ-ում

Ուզլովայայի Հերոսների պուրակում բացվել է հուշահամալիր՝ նվիրված հայ և սովետական հրամանատար, Կարմիր բանակի գեներալ-մայոր Հայկ Մարտիրոսյանին:
Բացման արարողությանը մասնակցում են ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչ Բորիս Սահակյանը, դեսպանությունում ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Լալայանը և դիվանագիտական առաքելության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը:
Խոսելով միջոցառման մասին, Բ.Սահակյանը, նշել է, որ Հայկ Մարտիրոսյանը, որը անմիջական մասնակցություն է ունեցել Ուզլովայա քաղաքի ազատագրմանը, առանձնահատուկ տեղ է գրավում հայ ժողովրդի նշանավոր որդիների շրջանում, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի նվաճման գործում:
Միջոցառմանը ելույթ ունեցել Ուզլովսկի շրջանի և Ուզլովայա քաղաքային շրջանի ղեկավար Մարինա Քարթաշովան, Ուզլովսկու շրջանի վարչակազմի ղեկավար Նիկոլայ Թերեխովը, Տուլայի շրջանում գտնվող «Ռուսաստանի հայերի միության» տարածքային մասնաճյուղի նախագահ Ռաֆիկ Պապյանը և այլք:
Հայկ Մարտիրոսյանը ծվել է դեկտեմբերի 22-ին 1903թ-ին, մահկանացուն կնքել 1995թ.-ի ապրիլի 15-ին: Ռազմական ղեկավար, գեներալ (1943): Հայրենական մեծ պատերազմի անդամ: Պատերազմի սկզբնական շրջանում, որպես 239-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար, նա մասնակցել է Մոսկվայի (1941-1942) և Ռժևսկի (1942-1943) մարտերին, ապա՝ որպես 43-րդ բանակի տեղակալ և ժամանակավոր հրամանատար և 90-րդ հրաձգային կորպուսի հրամանատար:
Ուզլովայա քաղաքի պաշտպանության համար 239-րդ հետևակային դիվիզիայի գործողությունն իրականացվել է 1941-ի նոյեմբերի 18-21-ին: Հայտնի է, որ 1941 թ.-ի նոյեմբերի 21-ին, գերմանական զորքերը կարողացան գրավել Ուզլովայան, բայց ի վերջո նրանք չկարողացան հասնել հիմնական նպատակին և շրջապատել Մոսկվան: Ուզլովայայում Հայկ Մարտիրոսյանի գործողությունները հակառակորդին հասցրեցին զգալի կորուստներ և թուլացրեցին հարձակողական ներուժը: Դեկտեմբերի 5-ին Մոսկվայի մերձակայքում սկսվեց սովետական հակահարվածը, և արդեն դեկտեմբերի 14-ին Ուզլովայա քաղաքն ազատվեց նացիստական զավթիչներից:







Comments