top of page

Գեղարքունիքում 19 նոր դեպք է հաստատվել

May 16, 2020
1 min read

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, ապաքինվել է 30 քաղաքացի:      Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 244 դեպք, որից առողջացել են 108 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է:

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն եւ Վարսեր համայնքներում»։

 
 
 

Comments


bottom of page