top of page

Գեղարքունիքի մարզում հարգանքի տուրք մատուցեցին Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Apr 2, 2020
1 min read

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, մարզպետարանի ստորաբաժանումների , ՀՀ ոստիկանության, դատախազության, ԱԻՆ մարզային կառույցների ղեկավարները հարգանքի տուրք մատուցեցին  2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների   հիշատակին:  

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետը եւ նրան ուղեկցող պաշտոնական անձինք Գավառի կենտրոնական հրապարակում  ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ  խոնարհել  զոհված ազատամարտիկների հուշարձանին: Ծաղկեդրման արարողությանը նախորդել է  մասնավոր հոգեհանգստյան կարգը Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որը կատարել է Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Սարուխան համայնքի հոգեւոր հովիվ տեր Ներսես քահանա Սահակյանը: Արարողության մասնակիցները Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում վառել են հիշատակի մոմեր:


Խոսրով Խլղաթյան


 
 
 

Comments


bottom of page