Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության 10 դեպք է գրանցվել. Գնել Սանոսյան
Apr 19, 2020
1 min read

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը գրում է.
«Գեղարքունիքի մարզի հարգելի' բնակիչներ. Ցավով պետք է նշեմ, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։ Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է և մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների։ Խնդրում եմ խստագույնս պահպանել պարետատան ցուցումները և հետևել միայն պաշտոնական լրահոսին։ Առողջ եղե՛ք»:




Comments