top of page

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 56-ի

Apr 25, 2020
1 min read

ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Այս մասին հայտնել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Մարզում ընդհանուր ունենք 56 հաստատված դեպք։ Բոլոր նոր դեպքերի շփման շրջանակը պարզվել է, ըստ անհրաժեշտ ցուցումների կատարվում է քաղաքացիների մեկուսացման եւ ինքնամեկուսացման գործընթացը»,- գրել է Սանոսյանը։

Հայաստանում ապրիլի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1677 է, արձանագրվել է մահվան 28 դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 17 հազար 342 թեստ։ Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 75-ով, և բուժվածների թիվը դարձել է 803։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 846 պացիենտ: Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

 
 
 

Comments


bottom of page