Գեղարքունիքի Արծվանիստի համայնքում կիրականացվի 15 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
Dec 16, 2021
1 min read

Կառավարությունը փոփոխություններով և լրացումներով նախատեսում է Գեղարքունիքի մարզի Արծվանիստի համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 69,28 հա հողամասը թույլատրել մասնավորեցման: Մասնավորեցման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ «ԱԿ ՖԵՐՄԱ» ՍՊԸ-ն ցանկություն է հայտնել համայնքում իրականացնել շուրջ 15 մլրդ դրամի ներդրումային ծրագիր՝ խոշոր անասնապահական, կաթնաապրանքային համալիր կառուցելու համար։ Կստեղծվի 300-400 նոր աշխատատեղ։




Comments