top of page

Գեղամ Գևորգյանն ընդունել է Արցախի իր գործընկեր Գևորգ Գրիգորյանին

Sep 23, 2021
1 min read

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն ընդունել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀԾՏՄԿՊՀ նախագահի տեղակալ Սերգեյ Գրիգորյանը, ՄՊՀ անդամ Հայկ Կարապետյանը և գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել մրցակցության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: Մասնավորապես, շուկաների ուսումնասիրության ուղղությամբ փորձի և տեղեկատվության փոխանակմանը, վարույթների իրականացման գործընթացում փոխօգնությանը, մասնագետների վերապատրաստումների իրականացմանը, փոխայցերի կազմակերպմանը և այլ հարցերի:

Առավել լայն համագործակցության ապահովման նպատակով նախատեսվում է նոր հուշագրի ստորագրում կողմերի միջև:

 
 
 

Comments


bottom of page