Գարեգին Բ-ն հոգեհանգստյան կարգ է մատուցել Եռաբլուրում
Jan 7, 2021
1 min read

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ հունվարի 7-ին, հոգեհանգստյան կարգ է մատուցում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Նշենք, որ հունվարի 7-ը Հայ Առաքելական եկեղեցում հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց։ Այն ոչ աշխատանքային օր է։ Նախօրեին՝ հունվարի 6-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնության եւ Սուրբ ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ է մատուցվել` ի նշան Սուրբ Հայտնության, կատարվել է նաեւ Ջրօրհնեքի կարգ: Մարդիկ եկեղեցիներից վառված մոմեր են տարել եւ նշել Սուրբ Ծնունդը: Սուրբ Ծննդյան տոնի արարողություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ անվանակոչությամբ:




Comments