top of page

Գավառի հիվանդանոցում ոստիկանական պատը ճեղքելով՝ վիրավորի պարանոցն են կտրել

Apr 29, 2020
1 min read

Գավառի բժշկական կենտրոն են ներխուժել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր հիվանդանոցում հաշվեհարդար են տեսել ժամեր առաջ սպանության վայրում վիրավորում ստացած 2 հիվանդների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Հիվանդանոց ներխուժած քաղաքացիներն այնքան շատ են եղել, որ ոստիկանները չեն կարողացել նրանց կանգնեցնել, ինչից հետո վիրավորներից 2-ին երկաթյա ձողերով ծեծի են ենթարկել, վնասելով մեկի պարանոցը: Նրանք, ըստ հիվանդանոցի մոտ հավաքված քաղաքացիների, մահացել են: Հիվանդանոցում դաժան ծեծի է ենթարկվել նաև մի քաղաքացի, ով սպանվածների բարեկամն է եղել ու նրան հիմա ծայրահեղ ծանր վիճակում ոստիկանների հսկողությամբ տեղափոխում են Երևանի հիվանդանոցներից մեկը: Այս պահին էլ Երևանից Գավառ են ժամանել մեծ թվով ոստիկանական ուժեր, մի մասն էլ հսկողություն է իրականացնում Նորատուս գյուղում:

Ըստ Ոստիկանության հայտարարության՝ հիվանդանոցի միջադեպի ժամանակ Ոստիկանապետ Արման Սարգսյանը գտնվել է նախորդ սպանության դեպքի վայրում:

Ոստիկաններն ու քննիչները աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ վենդետայի՝ կապված տարիներ առաջ Գավառում Նորատուս գյուղի բնակիչ Հայկ Հակոբյանի սպանության հետ: Վերջինիս հայրը Գեղարքունիքի փոխմարզպետն էր, իսկ նրանց ազգականներն են հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ՝ Նորատուսցի Ալիկ և Արա Բանդուրյանները:

 
 
 

Comments


bottom of page