Գառնիում կհնչեն Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները
Feb 28, 2022
1 min read

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում, փետրվարի 28-ին ողջ օրը, կհնչեն լեհ հանճարեղ կոմպոզիտոր Ֆեդերիկ Շոպենի շքեղ ստեղծագործությունները։ Միջոցառումը նվիրված է անվանի կոմպոզիտորի ծննդյան 212 ամյակին։ Վիրտուոզ դաշնակահարի ստեղծագործություններն առանձնանում են իրենց քնարականությամբ՝ ունկնդրին փոխանցելով ռոմանտիկ երաժշտության ամենանուրբ հնչյունները։ Միջոցառումը կմեկնարկի ժամը 13․00-ին։




Comments