top of page

Գառնիի համայնքապետարանը դեմ է եղել, սակայն դա հաշվի չեն առել. հայտարարություն

Sep 5, 2021
1 min read

Գառնիի համայնքապետարանը տեղյակ է եղել Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում սեպտեմբերի 4-ին կայանալիք միջոցառման մասին և դեմ է արտահայտվել։ Համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է օգոստոսի 19-ով թվագրվող նամակ՝ ուղղված «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանին։

«Գառնիի համայնքապետարանը, տեղյակ լինելով Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում սեպտեմբերի 4-ին կայանալիք միջոցառման մասին, դեմ է արտահայտվել և գրությամբ տեղեկացրել է այդ մասին «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանին, որին Գառնիի համայնքապետարանը ի պատասխան գիրություն չի ստացել։ Գառնիի համայնքապետարանը, համայնքի ավագանին և բնակիչները դեմ են նմանատիպ միջոցառումների անցկացմանը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում և մուտքի փակմանը»,- ասված է հայտարարությունում։


 
 
 

Comments


bottom of page