top of page

Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը ընտրվեցին ԲԴԽ անդամներ

Jan 22, 2021
1 min read

«Իմ քայլը» խմբակցության կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուները՝ Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել են:

Ներկայացնելով քվեարկության արդյունքները՝ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 89-ը։ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 86, իսկ դեմ՝ երեք պատգամավոր, Դավիթ Խաչատուրյանի օգտին քվեարկել է 85 պատգամավոր, 3-ը դեմ է քվեարկել, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

 
 
 

Comments


bottom of page