top of page

Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը հետաձգվեց

Jun 17, 2020
1 min read

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ Ռոբերտ Պապոյանի, հետաձգվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը։ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրենց խնդրանքով է նիստը հետաձգվել։

«Ժամանակ ենք խնդրել քրեական գործին ծանոթանալու համար։ Դատական նիստը կշարունակվի վաղը 16:30-ին։ Գործի նյութերից որևէ տվյալ չունենք, որպեսզի մանրամասներ հայտնենք»,- ասաց Սարգսյանը։

Գագիկ Ծառուկյանը դատարանի շենքից դուրս եկավ և հեռացավ՝ առանց լրագրողների հարցերին պատասխանելու։

 
 
 

Comments


bottom of page