top of page

Բրիտանական F35 կործանիչն ընկել է Միջերկրական ծովը

Nov 17, 2021
1 min read


Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բրիտանական F35 կործանիչն ընկել է Միջերկրական ծովը։ Օդաչուն կատապուլտացվել է ինքնաթիռից մինչ այն կործանվելը եւ չի տուժել, հայտնում է PA-ն։ F35 կործանիչները, որոնցից յուրաքանչյուրի արժեքը մոտ 100 միլիոն ֆունտ սթեռլինգ է, գտնվում են 3 միլիարդ ֆունտ սթեռլինգ արժողությամբ HMS Queen Elizabeth նավի վրա: ՊՆ ներկայացուցիչը հաստատել է, որ «HMS Queen Elizabeth-ից բրիտանական F35-ի օդաչուն այսօր առավոտյան կատապուլտացվել է Միջերկրական ծովում սովորական թռիչքների ժամանակ: Օդաչուին ապահով կերպով վերադարձրել են նավ, «կատարվում է հետաքննություն, ուստի այս պահին լրացուցիչ մեկնաբանություններ անելը անտեղի կլինի»: Այս նավից ինքնաթիռը նախկինում մասնակցել է Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետության» մնացորդներին ուղղված հարվածներին։

 
 
 

Comments


bottom of page